Այդ ամենը շատ գեղեցիկ ձեւով իրականացնում ենք. Արա Բաբլոյանը՝ ԱԺ-ում «կադրային ջարդի» մասին

0

Որեւիցէ կադրային ջարդ Ազգային ժողովում չկա, եթե դուք հետագայում ծանոթանաք, կտեսնեք, որ հստակեցնում ենք, որ ամեն մարդ իր գործով զբաղվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով խորհրդարանի աշխատակազմում կրճատումների խնդրին:

«Այնտեղ, որտեղ ավելորդ հաստիքներ կամ ավելորդ շռայլություններ կային, լրիվ համաձայնեցնելով բոլոր մարդկանց հետ, նույնիսկ այն մարդիկ, որոնք պետք է դուրս գային, այդ ամենը շատ գեղեցիկ ձեւով իրականացնում ենք՝ չնեղացնելով մարդու անձը»,-հայտարարեց նա: