Աշխարհը պետք է հակազդի Իրանին Մերձավոր Արևելքում. Թրամփի խորհրդական

0

Համաշխարհային հանրությունը պետք է «համակարգված ջանքեր» նախաձեռնի Մերձավոր Արևելքում Իրանի գործողություններին հակազդելու համար, շաբաթ օրը հայտարարել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ես մտածում եմ, որ Իրանը ակնհայտորեն նպաստում է զենքի տարածմանը ողջ տարածաշրջանում: Այդ բոլորը համակարգված ջանքերի (համաշխարհային հանրության) շատ լավ պատճառ է հանդիսանում Իրանի ապակառուցողական և ապակայունացնող վարքին հակազդելու համար»,- լրագրողներին ասել է նա իտալական Տաորմինա քաղաքում ճեպազրույցի ժամանակ:

Նա Իրանին անվանել է «աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավորներից մեկը» և մեղադրել է նրան Մերձավոր Արևելքում գործնականորեն բոլոր խնդիրների համար:

«Իրանը աջակցում է «Հզբոլահյին» Լիբանանում, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՀԱՄԱՍ-ին, նպաստում է ազգամիջյան պատերազմներին ողջ տարածաշրջանում, աջակցում է Ասադի ռեժիմին, այդ թվում խաղաղ քաղաքացիների նկատմամբ քիմիական զենքի օգտագործման մեջ, ինչպես նաև աջակցում է «Թալիբանին» Աֆղանստանում»,- հայտարարել է Մաքմասթերը: