Դրամը կփոխարինվի ռուբլով

0

Araratnews.am-ը գրում է՝

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններում տևական ժամանակ է`քննարկվում է միասնական արժույթ ունենալ անհրաժեշտությունը: Araratnews.am-ին  հայտնի դարձավ, որ առաջիկայում կստեղծվի ԵԱՏՄ առեւտրային համատեղ բանկ, որի շրջանակներում էլ նախատեսված է անցում կատարել մեկ միասնական արտարժույթի՝ ռուբլու: Սա էլ ենթադրում է, որ Հայաստանում առեւտրաշրջանառությունը կատարվելու է ռուսական ռուբլով, աշխատավարձերը եւս վճարվելու են ռուսական փողով:

Նշենք, որ միասնական արժույթ ունենալու մասին խոսակցություններն ակտիվացան Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից ամիսներ անց: Այդ ժամանակ ոլորտի փորձագետները տեսակետ հայտնեցին, որ միասնական արժույթ ստեղծելու հարցը ամենևին էլ տնտեսական զարգացման նպատակներ չի հետապնդում, եւ, որ սա քաղաքական հարց է` ԵԱՏՄ-ն Խորհրդային Միության վերածելու ռուսաստանյան գաղափար: