Երկվորյակները վերջինն են․ ամենացանկալի կանանց ցուցակը՝ ըստ հորոսկոպի նշանի

0

Բոլոր կանայք էլ յուրովի գեղեցիկ են։ Խնամված ու նուրբ կինը միշտ էլ ցանկալի է տղամարդկանց կողմից, սակայն կան նաև այնպիսի կանայք, որոնք առավել պահանջված են հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում։

Greatpicture-ը գրում է, որ գրավչության վրա ազդեցություն ունի նաև հորոսկոպը։ Տարբեր նշանների տակ ծնված կանայք տարբեր կերպ են գրավում տղամարդկանց ուշադրությունը։

Ահա կանանց գրավչության ցուցակը՝ ըստ հորոսկոպի նշանների։

12-րդ հորիզոնական՝ Երկվորյակ

Երկվորյակները հիանում են սեփական տեսքով։ Նրանց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում շրջապատի մարդիկ։ Այս նշանի ներկայացուցիչ կանանց համար կարևոր է միայն սեփական կարծիքը։

11-րդ հորիզոնական՝ Կույս

Կույսերը խորամանկ կանայք են։ Նրանք շատ արագ են հարմարվում իրավիճակին ու համապատասխանում գեղեցկության մասին  պատկերացումներին։

10-րդ հորիզոնական՝ Աղեղնավոր

Աղեղնավորներն առեղծվածային կանայք են և հենց դրանով էլ գրավում են տղամարդկանց ուշադրությունը։ Նրանք նախընտրում են ոչ կատարյալ, սակայն հետաքրքիր լինել։

9-րդ հորիզոնական՝ Խոյ

Խոյերը խելացի ու էլեգանտ են, սակայն քիչ են հետաքրքրում տղամարդկանց։ Նրանք չափազանց անհասանելի տեսք ունեն ու վանում են տղամարդկանց։

8-րդ հորիզոնական՝ Այծեղջյուր

Այծեղջյուրներին չի հետաքրքրում, թե ինչ են մտածում նրանց մասին տղամարդիկ։ Այս նշանի կանայք համարում են, որ թագուհի են ու գրավում են տղամարդկանց իրենց ինքնավստահությամբ։

7-րդ հորիզոնական՝ Ցուլ

Ցլերը սիրում են փոփոխություններն  ու փորձարկումները։ Նրանք պատրաստ են նորությունների, այդ պատճառով էլ հետաքրքրում ու գրավում են տղամարդկանց։

6-րդ հորիզոնական՝ Ջրհոս

Ջրհոսները շատ գրավիչ են ու դուր են գալիս տղամարդկանց, սակայն նրանք չեն ցանկանում սիրել ինչ-որ մեկին։ Այս կանանց բավարարում է նաև ընկերությունը, իսկ տղամարդկանց դուր են գալիս դժվարությունները։

5-րդ հորիզոնական՝ Խեցգետին

Խեցգետինները կարող են ամենացանկալի կանայք լինել, քանի որ նրանք գեղեցիկ, հոգատար ու խելացի են։ Սակայն այս նշանի ներկայացուցիչ կանայք չափից շատ են մոր դերում մնում ու հոգնեցնում են տղամարդկանց։

4-րդ հորիզոնական՝ Ձկներ

Ձկներն այնպիսի կանայք են, որոնց տղամարդիկ ցանկանում են փրկել, հոգ տանել նրանց մասին։ Ձկները թույլ կնոջ տպավորություն են թողնում, սակայն իրականում շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ։

3-րդ հորիզոնական՝ Առյուծ

Առյուծներն ինքնավստահ ու գրավիչ են։ Նրանք կարծում են, որ լավագույնն են ու դա դուր է գալիս տղամարդկանց։

2-րդ հորիզոնական՝ Կարիճ

Կարիճներն ինչ-որ հատուկ էներգիա ունեն, որի շնորհիվ կարողանում են խելքահան անել տղամարդկանց։ Նրանք գիտեն, որ կարող են գրավել ցանկացած տղամարդու, այդ պատճառով էլ քմահաճ են ու մշտապես ընտրություն են անում։

1-ին հորիզոնական՝ Կշեռք

Կշեռքներն ունեն այն բոլոր հատկանիշները, որոնք պետք է ունենա ամենացանկալի կինը։ Այդ հատկանիշները ոչ միշտ են դրական, սակայն դա ևս գրավչություն է ավելացնում։ Նրանք չեն մտածում այն մասին, թե ինչն է գեղեցիկ, իսկ ինչը՝ ոչ, այս նշանի տակ ծնված կանայք պարզապես վստահ են, որ ամենագրավիչն ու ցանկալին են և այդպես էլ կա։