Հայրը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից, իսկ 2 ամյա որդին մնացել է առանց խնամքի և մահացել

0

Փորձաքննությունը հաստատել է Չելյաբինսկում ազգությամբ հայի եւ նրա երկու տարեկան որդու մահվան նախնական տվյալները։ Այս մասին մեր թղթակցին ասաց Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

Նրա խոսքով՝ մահացածն իսկապես Ալիկ Հակոբյանն է։ Փորձաքննության համաձայն՝ տղամարդը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Հակոբյանի փոքրիկ որդին մահացել է խնամքի բացակայության պատճառով։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ է երկու տարեկան երեխան առանց սննդի ու ջրի մնացել՝ ավտոմեքենայի չօդափոխվող պայմաններում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տղամարդն ու երեխան անհետացել են մայիսի 1-ին, զբոսանքից հետո։

Մայիսի 28-ին բնակիչները Շահումյան փողոցի բակերից մեկում կասկածելի ՎԱԶ են հայտնաբերել։ Տղամարդու եւ տղայի մարմինները եղել են ավտոմեքենայի հետեւի նստարանին։ Նախնական տվյալներով բռնի մահվան նախանշաններ չեն եղել։ Քննիչների տվյալներով՝ 48-ամյա տղամարդը չարաշահել է թմրանյութերը։ Զոհերը Հայաստանի քաղաքացիներ են եղել։