Մեսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

0

Իսպանիայի վճռաբեկ դատարանը այսօր հրապարակել է Լիոնել Մեսիի գործով վճիռը:

Ի սկզբանե, մեղադրող կողմը պահանջում էր 3 տարվա ազատազրկում Մեսիի և իր հոր Խորխեի համար, սակայն դատարանը նվազեցրեց պատժի ժամկետը մինչև 21 ամիս: Տեղեկացվում է, որ արգենտինացին չի վճարել 4,1 մլն. եվրո Իսպանիայի հարկային մարմնին:

Սակայն պետք է ընդգծել, որ Իսպանիայում 2 տարվա ազատազրկումը տնտեսական բնույթի հանցագործությունների համար չեն պատժվում իրական ազատազրկումով: Այսպիսով, ֆուտբոլիստը միայն կվճարի դատարանի կողմից սահմանած տուգանքը, իսկ եթե կրկին նրան մեղադրանք առաջադրեն նման կարգի հանցագործության առիթով, ապա նա այլևս չի խուսափի ազատազրկումից: