Նախագահ Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակել

0

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել։

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:

Մեկ այլ հրամանագրով Արտեմ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար՝ Լևոն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Նախագահն ավելի վաղ ևս հրամանագրեր էր ստորագրել նախարարներ նշանակելու մասին։