Ո՞վ ես եղել դու քո կյանքով մեկ. Օրենքով գողի հարցը շփոթեցրել է Ռուբեն Թաթուլյանին`Ռոբսոնին. armtimes.com

0

Primecrime.ru-ն, որը մասնագիտացած է «գողական աշխարհի» անցուդարձը լուսաբանելու գործում, օրերս հետաքրքրիր մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Չեխիայի Կառլովի Վարի հանգստավայրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, այդ օրը չեխական ոստիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաքված մի քանի օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների, այդ թվում նաեւ`ռուսաստանաբնակ հայ գործարար եւ քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին` Ռոբսոնին: Վերջինիս մոտ եղել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Ըստ primecrime-ի նոր հրապարակման, Ռուբեն Թաթուլյանի Չեխիա գալու նպատակը «գողական սխոդկային» մասնակցելը չի եղել: Նա ցանկացել է հանդիպել օրենքով գող Գայոզ Զվիադաձեին (Գելա Քութաիսկի): Հանդիպման թեման եղել է այն, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում մեկ այլ օրենքով գող Մամուկա Կվիժինաձեն ծեծի է ենթարկել Կրասնոդարցի «պալաժենեցներից» մեկին, որին Թաթուլյանը համարում է իր «մոտիկը»:

Primecrime-ը ներկայացրել է Թաթուլյանի եւ Զվիադաձեի երկխոսությունը, որը այս հրապարակման թերեւս ամենաուշագրավ հատվածն է: Որքանով է դա համապատասխանում իրականությանը եւ որտեղից գործակալությանը այդ մանրամասները, հայտնի չէ: Ստորեւ ներկայացնում ենք Ռոբսոնի եւ Գելա Քութաիսկիի երկխոսությունը primecrime-ի մեկնաբանություններով:
Երբ Թաթուլյանը ասել է, որ «պալաժենեցը» իր «մոտիկն» է, Զվիադադձեն հարցրել է.
– Քո մոտի՞կը… իսկ դու ով ես՞:
-Ես,- շփոթվել է Ռոբսոնը,- Ես Ռոբսոնն եմ:
– Դա ինձ ոչինչ չի ասում,- ասել է Զվիադաձեն                                                                – Ռոբսոն Սոչինսկին եմ,- ասել է Թաթուլյանը                                                                  – Ես դա հասկացա, բայց ով ես եղել դու քո կյանքով մեկ,- հարցրել է Զվիադաձեն:
– Դեե,- կրկին շփոթվել է Թաթուլյանը,- Ես կոմերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար:
– Դրա համար իհարկե շնորհակալություն, բայց այդ երբվանից են «ֆրաերները» սկսել խառնվել գողերի գործերին,- ասել է Զվիադաձեն ու այստեղ նրանց խոսակցությունը ընդհատվել է չեխական ոստիկանության գրոհի պատճառով:

Ինչպես նշում է primecrime-ը, չնայած չեխ ոստիկանները խանգարել են, բայց Թաթուլյանը որսացել է Զվիադաձեի ասածների հիմնական միտքը:

«Առաջին անգամ չէ, որ Ռոբսոնին հանդիմանում են մի անգամից երկու, երեք եւ ավելի աթոռներին միաժամանակ նստելու փորձի համար. նա ուզում է լինել հավասարապես հարգված հանցագործների շրջանում, զբաղվել բիզնեսով, զբաղեցնել պետական պաշտոններ ու սեղմել քաղաքական գործիչների ձեռքերը: Ասում են Ռոբսոնը իր «մոտիկին» այդպես էլ ոչնչով չի օգնել»,- գրում է primecrime-ը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում