Ովքեր են իրականում մասոնները․ 25 խիստ ուշագրավ փաստ, աշխարհի ամենաազդեցիկ կազմակերպության մասին

0

Բոլորս էլ լսել ենք մասոնների ու համաշխարհային գերակայության հասնելու նրանց պլանների մասին, որին նրանք ցանկանում են նոր համաշխարհային կարգի միջոցով հասենլ։ Սակայն մեզանից շատերը այս թեմայի շուրջ միայն մակերեսային գիտելիքներ ունեն։ Մասոնականությունը իրոք աշխարհի ամենամեծ ու հնագույն միաբանություններից է և իրականում այն այդքան էլ գաղտնի չէ։

Մասոնները հավաստիացնում են, որ իրենց միակ նպատակը՝ մարդկանց ավելի լավը դարձնելն է, իսկ նրանց իդեալները՝ ընկերության, բարեգթության ու եղբայրական սիրո մասին փորձվել են դարերի ընթացքում անգամ ամենաինտենսիվ քաղաքական, ռազմական ու կրոնական կոնֆլիկտների ժամանակ։ Մասոնականությունը դա ինչ որ հավաքատեղի, կամ էլ երկրպագության վայր չէ։ Այն կրոն չէ, ինչպես կարծում են շատերը և այն չի սովորեցնում կրոնական փիլիսոփայություն։ Առաջվա պես շատ հարցեր կան դեռ այս միաության պարագայում, ուստի Ձեզ կներկայացնենք 25 ուշագրավ փաստեր նրանց մասին։
1․ Ամբողջ աշխարհում մասոնների թիվը կազմում է մոտ 5 միլիոն, որոնցից մոտ 480,000-ը՝ Միացյալ Թագավորությունում, իսկ 2 միլլիոնը՝ ԱՄՆ-ում։
2․ Շատերը սխալմամբ համարում են, որ մասոնականությունը գաղտնի միաբանություն է, բայց դա այդպես չէ։ Մասոնները կարող են հանգիստ հաղորդել իրենց պատկանելության մասին, չնայած, որ չեն կարող բացահայտել միաբանության գաղտնիքները։
3․ Մասոնականության ի հայտ գալու համմընդհանուրր ընդունված տարեթիվը 1717 թվականի հունիսի 24-ն է, երբ ստեղծվեծ Լոնդոնի Մեծ Օթյակը։ Այդ օրվանիծ Մեծ Օթյակները սկսեցին կառավարել այլ օթյակները։

4․ Մասոնների միաբանությունը կիրառում է որմնադիրների գործիքներն ու մեթոդները՝ իրենց անդամներին բարոյականություն, ընկերություն և եղբայրական սեր ուսուցանելու համար, ուստի միաբանության հիմնական զինանշանի վրա տեսնում ենք կարկին ու անկյունաչափ։
5․ Սովորաբար համարվում է, որ մասոնները կիրառում են սիմվոլներ՝ իրենց գործունեությունը գաղտնիացնելու համար։ Սակայն այդ սիմվոլները ծագել են դեռ եղբայրության սաղմնավորման ամենավաղ շրջանում, երբ դրա անդամներից շատերը տառաճանաչ չէին։ Հարուստ սիմվոլիկան ծառայում էր միաբանության դասերի հիշեցման համար։
6․ Մասոնական ամենահին սիմվոլներ կարելի է համարել կարկինն ու անկյունաչափը։ Սրանք էլ ամենաունիվերսալ ու ճանաչվող նշաններն են, չնայած, որ դրանց մասոնական կիրառության իմաստային բովանդակությունը փոխվում է՝ կախված որ երկրի մասոնական օթյակն է կիրառում դրանք։

7․ Մասոնական «օթյակը» պարզապես շենք չէ, այլ մարդկանց խումբ, ովքեր հավաքներ են կազմակերպում այդ շենքում։ Յուրաքանչյուր օթյակ նամկներ է ստանում Մեծ Օթյակից, բայց հիմնականում գործում է ինքնակառավարման սկզբունքով։ Չկա հավաքների անցկացման միացյալ արարողակարգ, իսկ ծիսակարգերը փոփոխվում են օթյակից-օթյակ։
8․ Անհնար է դառնալ մասոն՝ լինելով աթեիստ։ Պոտենցիալ անդմաների նկատմամբ առաջնային պահանջներից մեկը՝ ինչ վոր գերբնական ուժին հավատալն է։
9. Մասոնականության երկու հայտնի ուղղություն գոյություն ունի․ Ռոգուլյար, որը ղեկավարվում է Անգլիայի Միցյալ Մեծ Պթյակի կողմից և Լիբերալ, որը ներկայացված է Ֆրանսիայի Մեծ Արևելքով (Գրանտ Օրիենտ):

10․ Մասոնները սովորբար ճանաչում են միմյանց տարատեսակ «գաղտնի» նշաններով, ինչպիսիք են օրինակ մասոնական էմբլեմով մատանիները, հատուկ ասեղնագործությունները շորերի վրա, իսկ երբեմն էլ՝ մասոնական ձեռքսեղման միջոցով (դրա ժամանակ բութ մատը հատուկ ձևով են հպում դիմացի ձեռքին), չնայած, որ վերջինն առավել շատ վերաբերում է Սան Ֆրանցիսկոյի ու Վաշինգտոնի մասոններին։

11․ Նորվեգիայում զանգվածային սպանություն գործած Անդերս Բրեյվիկը գործող մասոն էր։

12․ Մասոններն ունեն կանոն՝ երբեք վկայություն չտալ միմյանց դեմ դատարանում։ Նրանք հասկանում են, որ դա կարող է կեղծ ցուցմունք լինել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց նրանց համար յուրայինին չպաշտպանելը շատ ավելի մեծ մեղք է։
13․ Չկա ինչ որ մեկը, ով արտահայտում է բոլոր մասոնների կարծիքը։ Միաբանությունը բաղկացած է տարբեր կազմակերպություններում ներգրավված բազմաթիիվ մարդկանցից, որոնք ենթարկվում են իրենց տարածքային Մեծ Օթյակին։ Անդամներից ոչ մեկը չի կարող հանդես գալ բոլորի անունից։ Դա Մեծ Օթյակի պարտականությունները, որը միավորում է տվյալ տարածաշրջանը։
14․ Կա կապ մասոնների ու Ազատության արձանի միջև։ Դրա հեղինակ Ֆրեդերիկ Բարտոլդին մասոն է եղել։

15․ Որմնադիրները կիրառում էին գաղտնի ձեռքսեղմումներ ու գաղտնաբառեր, որպեսզի տարբերեն յուրայիններին ու պահպանեն համքարության գաղտնիքները։ Ներկայումս այդ ծիսակարգերը նույնականացվում են միայն մասոնականության հետ։
16․ Տիեզերագնաց Բազզ Օլդրինը Տեխաս նահանգի Մաքուր լճի օթյակի 1417-րդ անդամն էր։ Նա կառավարում էր լուսանային մոդուլը՝ Ապոլլը 11 առաքելության ժամանակը, որը դարձավ պատմության առաջին մարդկանց վայրէջքով տիեզերական թռիչքը լուսնի վրա։ Երբ նա ոտք դրեց Լուսնի վրա, նա հատուկ հանձնարարություն ուներ Մեծ Վարպետից՝ հայտարարել Լուսինը Տեխասի Մեծ Օթյակի տարածքային իրավասության դաշտ։ Ի դեպ, Ջոն Գլեննը ևս մասոն էր։

17․ Քեթրին Բաբինգթոնը այնքան էր ուզում պարզել, թե ինչ է մասոնականությունը, որ մեկ տարուց ավել թաքնվում էր ամբիոնում։ երբ նրան հայտնաբերեցին՝ մեկ ամիս պատանդ էին պահում։
18․ Առավել հայտնի մասոնների թվին են պատկանում Չարլզ Դարվինը, Մարկ Տվենը, Ուինսթոն Չերչիլը, Ջոն Էդգար Հուվերը, Բենջամին Ֆրանկլինը ու ԱՄՆ հիմնադիր նախագահ Ջորջ Վաշինգտոնը։

19․ Դավադրությունների տեսությունների սիրահարները կապում են մասոններին և իլյումինատներին։ Սակայն դա այդքան էլ նման չէ իրականությանը, քանի որ իլյումինատների միաբանությունն այնքան գաղտնի է, որ ոմանք անգամ չեն էլ հավատում դրա գոյությանն առ այսօր, մինչդեռ մասոնները չեն թաքցնում իրենց պատկանելությունը։
20․ Հիտլերը հավատում էր, որ մասոններին կառավարում են հրեաները ու այդ պատճառով, նացիստների կողմից 80-200 հազար մասոն է ոչնչացվել։
21․ ԱՄՆ-ում կանայք չեն կարող լինել մասոն, մինչդեռ Եվրոպայում նրանց որպես կանոն ձեռնադրում են։
22․ Մասոնականության ու հավանաբար այլ միությունների հիմքում ընկած է արևապաշտությունը։

23․ ԱՄՆ-ում գործարկվող մասնության տարատեսակներում, դրա անդամները այս կամ այն կերպ պարտավոր են հավատալ Աստծոմ։
24․ Չիկագոյի մասոնական տաճարն է, որը կառուցվել է 1892 թվականին։ 22 հարկ ունեցող այս շենքը ժամանակին աշխարհի ամենաբարձր շենքն էր։

25․ ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմի ժամանակ հակամարտող կողմերի զինվորները, որոնք ճանաչում էին միմյանց որպես մասոնները, օգնում էին միմյանց ու փրկում էին իրար կյանքեր։ Անգամ եղբայրասպան պատտերազմում մասոնների եղբայրության ոգին չէր թուլանում։