Քնելու դիրքը «պատմում» է զույգի փոխհարաբերությունների մասին.լուսանկարներ

0

Պարզվում է’ դիրքը, որով քնում են զուգընկերները, կարող է շատ բան պատմել նրանց փոխհարաբերությունների մասին:


1. Առաջին նկարում պատկերված դիրքով քնող զույգերն ունեն ստաբիլ ու հավասար հարաբերություններ: Նրանք դժվարությամբ են հասել այդ հավասարակշռությանը և գիտեն, որ պահպանելն էլ հեշտ չի լինելու, բայց նրանք գնահատում են միասին անցկացված յուրաքանչյուր րոպեն:


2. Այս դիրքը առավել բնորոշ է բացարձակապես տարբեր բնավորության գծեր ունեցող այն զույգին, ովքեր, չնայած դրան, ամուր կապված են գաղափարապես ու ֆիզիկապես:

3. Այս դիրքը նախընտրողները միանշանակ կապված են սիրո ամուր թելերով: Նրանք չունեն աշխարհայացքային նույնատիպ արժեքներ, բայց նրանց մեջ կա այն, ինչը կարող է կապել այդքան տարբեր մարդկանց: Նրանք վաղուց են փնտրել իրար ու հիմա վայելում են երջանկությունը:


4. Այս դիրքը հուշում է այն մասին, որ զույգը ամուր հարաբերություններ ունի, որ կառուցել է մեծագույն ջանքերով: Եվ հիմա թե’ կինը, թե’ տղամարդն ունեն իրենց անձնական տարածքը, բայց նաև շատ զգայուն են սիրելիի նկատմամբ:


5. Այսպիսի դիրքով քնող զույգերը շատ կրքոտ են: Նրանք ունեն միանման հայացքներ, ընդհանուր երազներ ու պլաններ: Կարող են լինել ինչպես հիանալի սեքսուալ ընկերներ, այնպես էլ լավ գործընկերներ:


6. Այս դիրքով սովորաբար արտահայտվում է կյանքի մի էտապը, որպես կանոն, այն էտապը, երբ զույգը վիճել է: Նրանք երկուսն էլ շատ համառ են առաջինը հաշտվելու համար, բայց անչափ նրբազգաց են:


7. Այս դիրքով կարող են քնել սիրեկանները, ովքեր հազվադեպ են հանդիպում: Նրանք ամուր էմոցիոնալ կապ ունեն և ընդունում են իրար այնպիսին, ինչպիսին կան:


8. Այս դիրքով քնող զուգընկերները չափազանց նման բնավորություններ ունեն, հնարավոր է, որ նրանք ունենան նաև արտաքին նմանություն: Նրանք անվտանգ են զգում իրենց միայն այն ժամանակ, երբ միասին են:


9. Այսպիսի զույգերը կողմ են հավասար հարաբերություններին: Երկուսն էլ պատրաստ են ինչ- որ բան զոհաբերելու հանուն երջանկության:


10. Իսկ այս դիրքը նախընտրում են այնպիսի կանայք ու տղամարդիկ, ովքեր հարաբերություններում անընդհատ փորձում են ընդգծել իրենց անկախությունը: Նրանք չեն ուզում շատ մտերմանալ պատասխանատվությունից ազատ լինելու համար: