Մարկ Ցուկերբերգը ճանաչվել է «Տարվա գործարար»: Նրա հիմնած ընկերության արժեքը հասնում է աստղաբաշխական թվերի

0

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին տեղն Է գրավել «Տարվա գործարար» վարկանիշում, որը կազմել Է Fortune ամսագիրը: Ցուցակում ընդհանուր առմամբ տեղ Է գտել 50 մարդ։

Մարկ Ցուկերբերգն ընդամենը 32 տարեկան Է, բայց նա արդեն ստեղծել Է 375 մլրդ դոլար արժողությամբ, 22 մլրդ դոլար շահույթով և շուրջ 1,8 մլրդ օգտատերեր ունեցող ազդեցիկ ընկերություն: Նրա սրընթաց աճը ինչ-որ բան ասում Է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք, գրում Է Fortune-ը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (նա նաւ երկրորդ տեղում Է Bloomberg-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում): Երրորդ տեղում Ulta Beauty կոսմետիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Մերի Դիլոնն Է։

Թողնել պատասխան