9 անհաջողակներ, ովքեր բաց են թողել հարստանալու հիանալի հնարավորություն

0

Այս գրառումը նվիրված է այն մարդկանց, ովքեր ժամանակին ունեցել են իրենց շանսը, բայց չեն օգտվել նման հնարավորությունից: Ահա նրանց սխալների մասին փաստեր, որը ևս մեկ անգամ կապացուցի՝ ուղղակի ավելի լավ է փոշմանել արածի, քան չարածի համար: Այստեղ ցանկանում եմ մեջբերել ԱՄՆ-ի նախագահներից մեկի՝ Դուայթ Էյզենհաուերի ռազմավարությունից մի հատված.

-Ինչ էլ լինի, մենք հարձակվելու ենք:

1. HP-ի ղեկավարությունը Սթիվ Վոզնյակին ավելի քան 5 անգամ մերժում է.

1970-ականների Սթիվ Վոզնյակն աշխատում էր Hewlett-Packard-ում և աշխատանքից ազատ ժամանակ ունենալու դեպքում անընդհատ զբաղվում էր համակարգիչների հավաքմամբ: Եվ արդյունքում ստանում է Apple I համակարգիչը: Վոզնիակը 5 անգամ դիմում է HP-ի ղեկավարությանը, որպեսզի այդ համակարգիչն արտադրեն, բայց HP-ի ղեկավար Ջոն Յանգը բոլոր դիմումներին մերժումով է պատասխանում: Արդյունքում Վոզը միանում է Ջոբսին ու …

2. Decca Records-ը մերժում է Բիթլզին.

-Մեզ դուր չի գալիս, թե ինչպես եք Դուք հնչում: Կիթառի դարն արդեն անցել է:

Ահա այսպես է մերժում 1962 թվականին Decca Records ձայնագրման ստուդիան Բիթլզի պրոդյուսերին:

3. Ջո Գրինը լսում է հորը և ասում է «Ոչ» Մարկ Ցուկերբերգին.

Ցուկերբերգի ուսանողական սենյակի հարևանը (նկարը վերևում) նույնպես մասնակցում էր Մարկի նախնական ուսումնասիրություններին։ Հարվարդում սովորելու տարիներին նրանք միասին ստեղծել էին Facemash-ը, որի պատճառով էլ համալսարանի ղեկավարության հետ սկսվում են խնդիրներ։ Այդ ժամանակ էլ Ցուկերբերգը խնդրում է, որպեսզի Գրինն իրեն օգնի Ֆեյսբուքի մշակման հարցում։ Սակայն Ջոյի հայրը դեմ է լինում և վերջինս հրաժարվում է Մարկի հետ համագործակցելուց։ Եթե այդ օրերին Գրինը միանար Ցուկերբերգին, ապա այսօր կունենար մոտ 7 մլրդ դոլար գումար։

4. Western Union-ը մերժում է ձեռք բերել հեռախոսային առաջին ընկերությունը.

-Ու՞մ են պետք այդ էլեկտրական խաղալիքները, -Ալեքսանդր Բելլին զայրացած պատասխանում է Western Union-ի նախագահ Ուիլյամ Օռտոնը, երբ վերջինս ցանկանում էր իր հեռախոսային ընկերությունը վաճառել Western Union-ին:

 5. Battery Ventures ը հրաժարվում է ֆինանսավորել Facebook-ը.

Ֆեյսբուքը ծնվել է Ցուկերբերգի սենյակում` Հարվարդի հանրակացարաններից մեկում։ Երբ Battery Ventures-ի ղեկավարությունն իմանում է Ֆեյսբուքի ծագման մասին, միանգամից հրաժարվում է ներդրումներից: Battery Ventures-ի աշխատակիցներից մեկը՝ Սքոթ Տոբինն, անգամ ասել է.

-Ֆեյսբուքն ամենամեծ ձուկն է եղել, որը ես տեսել եմ աշխարհում, բայց մեր ցանցից գցեցինք…

6. Bessemer Venture Partners-ի ղեկավար Դևիդ Կոուենը միշտ փախչում էր Google-ի հետ հանդիպումներից.

Մի քանի տարի առաջ ներդրումային Bessemer Venture Partners ընկերությունը ներկայացրել էր այն ընկերությունների ցանկը, որտեղ իրենք կարող էին ներդրում կատարել, բայց չէին արել:

Կոուենի դասընկերուհին այն կինն էր, ով Սերգեյ Բրինին ու Լարրի Փեյջին վարձով տվել էր իր ավտոտնակը: Ամեն կերպ Սյուզան Վոյձիտսկին ցանկանում էր ծանոթացնել երիտասարդներին ու Կոուենին:

Սակայն Կոուենն ամեն անգամ հրաժարվում էր տղաների հետ ծանոթությունից ու արդյունքում մի օր խոստովանում է.

_Ես ուղղակի չէի կարող պատկերացնել, որ այդ երիտասարդները կարող էին…:

7. Վենչուրային ներդրող Ջեյմս Ալտուչերը մերժում է Google-ին՝ պատճառաբանելով, որ անիմաստ գործարք է՝ 

Ջեյմս Ալտուչերը նույնպես վենչուրային ներդրող էր, ով հրաժարվում է ֆինանսավորել Google-ը՝ անվանելով, որ դա կլինի իր ամենամեծ սխալը՝ ներդնել անորոշության մեջ: Բայց Ալտուչերի գործընկերը քանի-քանի անգամ է փորձել համոզել, որ գոնե 20% բաժնետոմս գնեն, բայց լսել է հետևյալ պատասխանը.

-Փնտրող համակա՞րգ, իսկապե՞ս, գիտե՞ս, թե հիմա ինչ գին ունեն Excite-ի բաժնետոմսերը, ուղղակի զրո են: Իսկ դու ինձ առաջարկում ես անորոշության մեջ ներդրում կատարել, այն էլ 20%, երբեք:

Արդյունքում Ալտուչերի գործընկերը Սերգեյ Բրինին պատասխանում է, որ նման գործարքն իրենց համար շահավետ չէ:

8. Նոլան Բուշնելը կարող էր դառնալ Apple-ի բաժնետեր

Atari ընկերության հիմնադիր Նոլան Բուշնելը հրաժարվում է Apple-ում ներդնել 50.000 դոլար, քանի որ իր աշխատակիցը՝ Սթիվ Ջոբսը, նման առաջարկով ներկայացել էր Բուշնելին: Եթե Բուշնելը համաձայնվեր, ապա այսօր կունենար ամբողջ Apple-ի 1/3-րդ մասը:

9. Michigan Savings Bank-ի նախագահը մերժում է Հենրի Ֆորդին.

Ձին մշտապես ծառայել է մարդկանց, իսկ ահա մեքենան ուղղակի հոբբի է: Այսպես է պատասխանում Michigan Savings Bank-ի նախագահը 1903 թվականին, երբ Հենրի Ֆորդը դիմել էր Ford Motor Co.-ում ներդրում կատարելու համար:

Հ.Գ. Մի կորցրեք Ձեր շանսը, միգուցե հենց այդ պահերն են Ձեր կյանքում վճռորոշ:

Թողնել պատասխան