«Ցեղասպանություն իրագործողը ոչ թե թուրք ժողովուրդն է, այլ միշտ հանցանք գործող ու երբեք չպատժվող այս հոգեկերտվածքը». Կարո Փայլան

0

Ինչպես այօր shabat.am -ը տեղեկացրել էր, Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:

Այդ պատճառով որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից: Փայլանը մասնավորապես հայտարարել է, որ 1913­-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»:

Այս միջադեպից հետո Փայլանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.  «Ցեղասպանություն իրագործողը ոչ թե թուրք ժողովուրդն է, այլ միշտ հանցանք գործող ու երբեք չպատժվող այս հոգեկերտվածքը»:

Թողնել պատասխան