Չի կայանա Թրամփ-Պուտին հանդիպումը

0

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռեյկյավիկում չի հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թրամփի ներկայացուցիչ Շոն Սփայսերը հնարավոր հանդիպման մասին լուրը բացարձակ սուտ է անվանել:

«Ճիշտ չէ, լուրերը 100 տոկոսով հավաստի չեն»,- իր Twitter-ում գրել է Սփայսերը՝ թվիթին կցելով այս թեմայով լրատվամիջոցների հրապարակումները:

Թողնել պատասխան