Երևանում ավտոտնակում 3 երիտասարդի դի է հայտնաբերվել. մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը 22-ամյա տղա է, մյուս 2-ը եղբայրներ են

0

Այսօր առավոտյան Երևանի Նազարբեկյան փողոցում երեք երիտասարդի դի է հայտնաբերվել։

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ այսօր ժամը 9։30-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 18 հասցեից իրենց մոտ է բերվել 22-ամյա երիտասարդ մահացած վիճակում.

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երկու երիտասարդի դի»,- նշեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը՝ հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ, ովքեր նշված ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Passat մակնիշի 71 RT 071 համարանիշի ավտոմեքենան:

Մահացածերից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկը՝ հատակին: 3-ն էլ երիտասարդ տղաներ են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազի հետևանքով, քան որ ավտոտնակում ուժեղ հոտ է եղել տարածված:

Կայքի տեղեկություններով՝ Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներից 2-ը եղբայրներ են, իսկ մեկն էլ աշխատում էր փրկարար:

Թողնել պատասխան