Գիտնականները պարզել են, թե որն է շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառը

0

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կամ ծնողներից որևէ մեկից ժառանգած հիվանդության արդյունք է, կամ մշտական սթրեսի, սխալ սննդակարգի, նստակյաց ապրելակերպի և այլ խնդիրների հետևանքով առաջացած հիվանդության:

Բրիստոլի համալսարանի գիտնականների հավաստմամբ՝ շաքարային դիաբետն առավել հաճախ առաջանում է մարդկանց որոշակի խմբի մոտ: Պարզվել է, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հիմնական գործոնը աշխատանքը կորցնելու վախն է:

Գիտնականները նման եզրահանգման են եկել աշխարհի տարբեր ծայրերում ապրող ավելի քան 40 հազար մարդու հետ հարցումներ անելուց հետո: Հարցումները ցույց են տվել, որ նրանք, ովքեր վախենում են աշխատանքից հեռացվել, 20%-ով ավելի հաճախ են հիվանդանում շաքարային դիաբետով:

Թողնել պատասխան