Գոռ Հակոբյանն իր 29-ամյակի ամենահումորային մաղթանքի ու անակնկալների մասին

0

Երգիչ, «Ֆուլ հաուս»-ի դերասան Գոռ Հակոբյանն այսօր տոնում է իր 29-ամյակը: Դերասանը դեռևս կեսգիշերից բազում շնորհավորական մաղթանքներ է ստացել և շարունակում  է ստանալ: Հատկապես համացանցում Գոռի էջը ողողված է մաղթանքներով:

 

Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ խոսելով իր տրամադրության և տարեդարձի անակնկալների մասին:

 

«Կեսգիշերին առաջինը ընտանիքիս անդամները շնորհավորեցին: Անակնկալն այն էր, որ երգով-պարով, տորթով 00:00 ներս մտան և շնորհավորեցին:  Իհարկե, նրանք այնպես էին նախապատրաստել ամեն ինչ, որ ոչինչ չեմ նկատել: Բայց կանխազգում էի, որ ինչ-որ բան են պատրաստել: Փոքրիկներս հատուկ չէին քնել ու գլխարկներով երգում, պարում, շնորհավորում էին :)»,- ասաց Գոռը:

 

Վերջինս նշեց իր տարեդարձի ամենահումորային շնորհավորանքը. «Ամենահումորային շնորհավորանքը եղել է այն, որ մաղթել է առողջություն ու մնացածն ասել է խանութից կգնես 🙂 բայց չեմ ասի, թե ով է ասել»:

Դերասանը նշեց, որ իր տարեդարձի օրը վատ զգացողություն ունի, երբ մտածում է՝ մի տարով էլ մեծացավ: «Երբ պատկերացնում եմ 1 տարի հետո 30 տարեկան եմ լինելու, տխուր է: Չեմ ուզում մեծանալ»,- նշեց Գոռը:

Վերջինիս խոսքով՝ երեկոյան նա իր ընկերների հետ փոքր շրջապատում կտոնի տարեդարձը: Բայց մինչ այդ այս պահին իր համար աշխատանքային է և մի քանի գործեր պետք է ավարտին հասցնի:

Ծննդյան ակնկալիքների և կնոջ նվերի մասին Գոռն ասաց. «Հատուկ ինչ-որ անակնկալներ և ակնկալիքներ չեմ ուզում: Սիրում եմ ծննդյանս օրը շրջապատված լինեն հարազատ մարդկանցով: Կինս դեռ չի տվել նվերը»:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Թողնել պատասխան