Հացը պահեք հոսող ջրի տակ. ահա թե ինչ կստացվի արդյունքում

0

Բոլորը սիրում են թարմ թխված հաց։ սակայն հացը բավական շուտ է սառում, իսկ մեկ օր անց այն բավական դժվար է ուտել։ Marketium.ru կայքը գրում է, որ հարկավոր չէ դեն նետել մնացած հացը։ Գոյություն ունի միջոց, որը հնարավորություն է տալիս հացը թարմացնել։

  1. Հացը պահեք հոսող սառը ջրի տակ։ Հետևեք, որ հացը շատ չթրջվի։
  2. Հացը դրեք վառարանում 150 աստիճանի պայմաններում և թողեք 6-12 րոպե։

Ջուրը, որը ներծծվում է հացի մեջ, վերածվում է շոգու, որը հացը նորից փափուկ է դարձնում։ Հացը ախորժաբեր հոտ է ձեռք բերում, դառնում խրթխրթան։

Թողնել պատասխան