«Հայկանդուխտը» դատի է տվել Արթուր Բաղդասարյանին

0

«Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած, սակայն տևական ժամանակ ՀՎԿ-ի հետ խնդիրներ ունեցող «Հայկանդուխտ»-ի նախագահ Արմենուհի Ղազարյանը դատի է տվել Արթուր Բաղդասարյանին և ԱՆ պետռեգիստրին՝ պահանջելով չեղյալ համարել «Հայկական վերածնունդի» գրանցումը:

«Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը ասաց, որ ինքը նախ դիմել էր Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, սակայն դեկտեմբերի 20-ին առանց իրեն դատարան կանչելու դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշել է, որ ընդդատյա չէ իր դիմումը:

Երեկ Անահիտ Ղազարյանը դիմել է Վարչական դատարան՝ ներկայացնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, կուսակցության հիմնադիր համագումարի թիվ մեկ արձանագրությունը, կուսակցության պետռեգիստր ներկայացնելու դիմումը և պահանջել նշված կուսակցության պետռեգիստրի պետական գրանցումն անվավեր ճանաչել:

«Հայկանդուխտ» կուսակցության նախագահն իր հայցադիմումներն ուղարկել է նաև Արթուր Բաղդասարյանին: «Հույսեր ունեմ, որ կհաղթեմ, որովհետև իմ պահանջն արդարացի է և բխում է օրենքի պահանջից: Ես հիմնավորում եմ իմ հայցադիմումում, որ կոպիտ կերպով խախտել է «Կուսակցությունների մասին» օրենքը: Եթե դատավորը կհամարի, որ ճիշտ է արվել, ուրեմն ինքն էլ է խախտում օրենքը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ կհասնի մինչև Եվրադատարան:

Թողնել պատասխան