Հենրիխ Մխիթարյանը` բոլոր ժամանակների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների 100-յակում

0

Հանրահայտ Goal.com կայքը կազմել է աշխարհի բոլոր ժամանակների 100 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» իրականացվել է 42 միլիոն եվրոյով, և հենց այս տրանսֆերի շնորհիվ Հենրիխը բոլոր ժամանակների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում զբաղեցրել է 43-րդ տեղը:

Հավելենք, որ ցուցակը գլխավորում են ֆրանսիացի Պոլ Պոգբան («Յուվենտուս» — «Մանչեսթեր Յունայթեդ»), ուելսցի Գարեթ Բեյլը («Տոտենհեմ» — «Ռեալ Մադրիդ») և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ Մադրիդ»): Նրանց տրանսֆերները համապատասխանաբար կազմում են 110, 101 և 94 մլն եվրո:

Թողնել պատասխան