Ինչպես են մեկնաբանում հանրապետականները Սերժ Սարգսյանի՝ Դեդ Հասանի հետ խնջույքի մասնակցության փաստը (տեսանյութ): Armlur.am

0

«Ժողովուրդ»-ը գրում է

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որն արվել էր դեռևս 1993թ.: Կադրերում երևում է, թե ինչպես է այն ժամանակվա  ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը քրեական հեղինակություն Դեդ Հասանի հետ մասնակցում խնջույքի:

ArmLur.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն փորձեց ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից:

ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Շիրակ Թորոսյանն ասաց, որ չգիտի, թե որքանով է դա հավաստի. «Եթե ինքս տեսած լինեմ, գուցե կարողանամ մեկնաբանել: Ես վստահ եմ, որ նախագահը, որևէ կերպ նման մարդկանց հետ, որպես հանրապետության ղեկավար, պետական  բարձրաստիան պաշտոնյա, չի կարող նման սեղանի նստել»:

ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հերթական հիմարությունն է. «Ես չեմ ուզում մեկնաբանել»:

Ներկայացնում ենք համացանցում հայտնված տեսանյութը:

Թողնել պատասխան