Ինչով կարող է պայմանավորված լինել գիշերը տանջող ծարավի զգացումը

0

Ծարավը հաճախ է տանջում մարդկանց գիշերվա ժամերին, սակայն ոմանց մոտ այդ զգացողությունն այնքան ուժգին է լինում, որ նրանք նույնիսկ արթնանում են: Այս խնդրի շուրջ aif.ru-ն զրուցել է բժիշկ Սերգեյ Ագապկինի հետ և փորձել պարզել, թե ինչ խանգարումներով այն կարող է պայմանավորված լինել:

Բժշկի խոսքով՝ հաճախ ծարավի զգացումն առաջանում է քնելուց առնվազն 3 ժամ առաջ ուտելու, ալկոհոլ ընունելու կամ սուրճ խմելու հետևանքով: Բացի այդ, գիշերը տանջող ծարավի զգացումը կարող է պայմանավորված լինել նաև որոշ դեղամիջոցների ընդունումով (հատկապես՝ միզամուղ):

Սակայն հարկավոր է նաև շատ ուշադիր լինել, քանի որ այդ խնդիրը կարող է նաև մի շարք հիվանդությունների ախտանշան լինել: Այդ հիվանդությունների շարքին են դասվում շաքարային դիաբետը, մակերիկամների հիվանդությունները, հիպերպարաթիրեոզը, վարակիչ հիվանդությունները, միզաքարային հիվանդությունն ու սրտանոթային հիվանդությունները:

Թողնել պատասխան