Կա այդպիսի բան. Հովիկ Աբրահամյանը հաստատեց՝ լքում է ՀՀԿ-ն

0

Այսօր «Սպուտնիկ Արմենիան» հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրել է, որ  նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության դեմքերից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է հարազատ կուսակցությունից։

Հովիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկատվությունը: «Կա այդպիսի բան, վաղը կհայտարարեմ, դուք մանրամասն կիմանաք, վաղը կհայտարարեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղը կհայտարարի, որ դուրս է գալիս Հանրապետականից:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջում հավելեց. «Գիտեմ՝ զանգել եք իմ ծնունդը շնորհավորեք: Այսօր իմ ծնունդն է»:

Իր քաղաքական ծրագրերի մասին խոստացավ վաղը հայտարարել

Թողնել պատասխան