Նիկոլ Փաշինյանն ընդունում է ՊԵԿ առաջարկը

0

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեն այսօր հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր նախօրեին բանանի շուկայի մենաշնորհի մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

Քիչ առաջ այդ հայտարարությանն ի պատասխան Ն. Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում արել է հետեւյալ գրառումը.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «ԵԼՔ» դաշինքի առաջին համաժողովում իմ ունեցած ելույթին ի պատասխան հայտարարել է. «ՀՀ-ում բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ», ասվում է ՊԵԿ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Անկեղծ ասած՝ շատ ուրախացա, եւ ուզում եմ ՊԵԿ անկեղծությանն ի պատասխան մի բարի լուր էլ ես հայտնել: Հայաստանում շաքարի մենաշնորհի խնդիր չկա, որովհետեւ պաշտոնական տվյալներով Հայաստան շաքարավազ է ներկրում շուրջ 36 ընկերություն:

Ինչ վերաբերում է բանանի շուկայի հետ կապված համատեղ քննություն իրականացնելու ինձ ուղղված ՊԵԿ առաջարկին, այն համարում եմ իսկապես կառուցողական քայլ եւ վաղը կզանգահարեմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին՝ համատեղ քննության մեխանիզմները քննարկելու համար»

Թողնել պատասխան