Փարիզը կծախսի 300 միլիոն եվրո՝ Էյֆելյան աշտարակի հերթերը նվազեցնելու համար

0

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Էյֆելյան աշտարակի արդիականացման մեջ 300 միլիոն եվրո ներդնելու պլանի մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ին:

Միջոցները գերազանցապես ուղղվելու են տեսարժան այդ վայրի հերթերի նվազեցմանը։ Տեղական իշխանությունները հերթերի դեմ պայքարել մտադիր են այցելուների համար ընդունելության նոր գոտիների ստեղծմամբ։ Ծրագրված է նաև ներդնել պիկ ժամերին հյուրերի հոսքի կառավարման համակարգ։

Բացի այդ, միջոցները ծախսվելու են աշտարակի կոսմետիկ համակարգի, կառույցի համակարգերի կատարելագործման և այլ կարիքների համար։ Փարիզի քաղաքապետարանը մտադիր է հետագա 15 տարիներին Էյֆելյան աշտարակի վրա տարեկան ներդնել 20-ական միլիոն դոլար։

Թողնել պատասխան