«Քցում» օպերացիա. տուրիստական ընկերության տնօրենը քաղաքացիներից գումար է վերցրել եւ անհետացել. նա հետախուզվում է

0

2016թ. դեկտեմբերի 31-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Մեծ Հայք» տուրիստական ընկերության տնօրեն ոմն Վահագն իր եւ ընտանիքի հանգիստը Թբիլիսիում կազմակերպելու պատրվակով Երեւանի Երվանդ Քոչարի փողոցում իրենից  խարդախությամբ հափշտակել է 250 հազար դրամ:

Պարզվել է, որ ոմն Վահագնը Երեւանի 30-ամյա բնակիչ Վահագն Բարաղամյանն է: Պարզվել է, որ նույն ժամանակահատվածում նրա գործողություններից այլ քաղաքացիներ եւս տուժել են:

Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են գործողություններ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Թողնել պատասխան