«Սևան» ՔԿՀ պետը և նրա մի քանի ենթականեր կարգապահական տույժերի են ենթարկվել

0

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 2017 թվականի հունվարի 20-ի հրամաններով «Սևան» քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Մասնավորապես, ծառայողական քննությունների արդյունքներով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու համար ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի, նրա տեղակալի,  անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, ինչպես նաև պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել են «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:

Արդարադատության նախարարությունից չեն պարզաբանում` ստույգ որ պարտականություններն են ոչ պատշաճ իրականացվել, այդուհանդերձ, հարկ ենք համարում հիշեցնել, որ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին ՔԿՀ-ից փոխուստի փորձ է կատարվել:

Թողնել պատասխան