Չամրակապված երթևեկության,ծխելու և հեռախոսով խոսելու խախտումներն,ինչպես միշտ, կարձանագրվեն,բայց ոչ տեսահսկող սարքերով.ոստիկանություն

0

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել այն խոսակցությունների վերաբերյալ,թե տեսանկարահանող սարքերը մեքենայի սրահում կատարվող խախտումներն արձանագրում են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը,հայտնելով,որ չամրակապված երթևեկության,ընթացքում ծխելու և հեռախոսով խոսելու խախտումները կարձանագրվեն,բայց ոչ տեսահսկող սարքերի միջոցով։

Ջանոյանը,մասնավորապես գրել է. «Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները /չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն/: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են: Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով»։