Սկանդալ՝ Կապանում. բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա

0

Yerkir.am-ը գրում է՝

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  ԲԿ-ի անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ այսօր ոստիկանության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել, որ Կապանի բժշկական կենտրոնում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:

Ուշագրավ է, որ երեկ՝ հունվարի 17-ին, աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը, ով մեզ հետ զրույցում ասել էր, որ չի հասկանում՝ ինչով է պայմանավորված իրեն աշխատանքից ազատելու հանգամանքը:

Նշենք նաև, որ կրկին կապ հաստատեցինք Սմբատ Օրբելյանի հետ, ով նշեց, որ դեպքից տեղեկություններ չունի:

Թողնել պատասխան