Սոցապ նախարարության փնթի վերաբերմունքը գյումրեցի տաքսիստի հանդեպ

0

Image may contain: one or more people and people sitting

Գյումրեցի տաքսիստ Սերյոժա Թադևոսյանին քչերը կհիշեն։ Սա այն մարդն էր, որի պատմությունը մի քանի ամիս առաջ մեծ քննարկումների առիթ տվեց սոցցանցերում՝ կապված նրա հետ, որ վերջինս առաջին կարգի հաշմանդամ էր, սակայն տաքսի էր քշում՝ զրկված լինելով երկու ոտքերից։ Ոչնչից չէր բողոքում ու անում էր իր գործը։ Այժմ, սակայն, պարզ է դարձել, որ այս մարդը աղքատության նպաստ չի ստանում, քանի որ, ինչպես նշել է Գյումրու Սոցապ նախարարությունը, նրա բալերը չեն հերիքում թոշակի համար։ Մի կողմ թողնենք, թե ինչ պիտի աներ այլևս այս մարդը թոշակ ստանալու համար։ Երևի պետք է զրկված լիներ նաև ձեռքերից։ Սա չէ հարցը։

Խնդիրն այն է, թե ինչ բացատրություն են տվել Սերյոժա Թադևոսյանին։ Նրան ասել են նաև, որ իր տան վրա գրանցված մարդիկ կան, իսկ այդ դեպքում նպաստ չի հասնում՝ հավանաբար ակնարկելով, որ եթե տան վրա գրանցված մարդիկ կան, դիցուք՝ հարազատները, ապա նրանք կարող են ապահովել այս մարդու ապրուստը։ Փաստն այն է, որ նրա որդիները այժմ հանրապետությունում չեն, ու Թադևոսյանն ապրում է կնոջ հետ։ Սա զուտ մարդկային էթիկայի հարց է։ Մարդը այդ կարգավիճակով չի ուզում միայն բողոքել ու աշխատում է, դժվարությամբ վաստակում ապրուստ, ընդամենը անհրաժեշտ է օժանդակել նրան ու հուսախաբ չանել չընկճվող այս հազվագյուտ տեսակին։ Փոխարենը դու կարող ես գնալ ինչ-որ ճմրթված նախարարություն, որտեղ առանց դեմքիդ նայելու քեզ կարող են այնպիսի պատասխան տալ, որ այլևս ցանկություն չլինի վերադառնալու։ Սոցապ նախարարության աշխատողներին, անկախ նրանից՝ վերադաս է, թե սովորական աշխատող, շատ բան անհրաժեշտ չէ հասկանալու ու տեսնելու այս մարդու կարգավիճակն ու հատուկ նպաստ կամ թոշակ կամ թեկուզ հենց իրեն հասանելիք սահմանելու համար, որովհետև մարդը զրկված է երկու ոտքերից, ու նրան հաստատ նպաստ հասնում է։ Մի խոսքով՝ բավականին տհաճ ու զզվելի պատմություն է, ինչ-որ տեղ նաև տխուր։ Չի կարելի այսպիսի մարդկանց անուշադրության մատնել գոնե միայն նրա համար, որ հազար ոտք ու ձեռք ունեցողից ավելի լավ քաղաքացի են՝ իրենց լավատեսությամբ ու աշխատասիրությամբ։

Թողնել պատասխան