«Տիտանիկի» կործանման նոր վարկած է առաջ քաշվել

0

Իռլանդացի լրագրող Շենան Մոլոնին վերջերս հայտարարել էր  «Տիտանիկի» կործանման   նոր վարկածի մասին : Ըստ նրա, մինչև սառցաբեկորին բախվելը, նավի վրա հրդեհ է բռնկվել, իսկ այդ փաստն ուղևորներից թաքցրել են:

Լրագրողը համաձակ պնդում է, որ 30 տարի շարունակ ուսումնասիրելով «Տիտանիկի» կործանման պատմությունը,   հաստատ համոզվել է, որ հենց այդ հրդեհի պատճառով է, որ նավի կորպուսը չի դիմացել բախմանը՝ հսկա սառցաբեկորին:

Այս վարկածը, սակայն, շտապել է ոչ միայն հերքել, այլև քննադատել  գիտնական  Անատոլի Սագալեվիչը: Վերջինս   օվկիանոսագետ է և իր ներդրումն ունի «Տիտանիկ» ֆիլմում:   Այդ  նա է կազմակերպել նկարահանումներն՝ օվկիանոսի հատակում:

Սագալեվիչը օրերս հայտարարել է, որ Շենան Մոլոնին իրավունք չունի աղավաղել պատմական փաստերը, քանի որ    հրդեհի մասին ոչ մի ապացույց չունի: «Պարզապես պարապ է մնացել»,- մամուլին Մոլոնիի  մասին ասել է գիտնականը՝ պնդելով, որ ինքը չի հավատում ո՛չ լրագրողի առաջ քաշած վարկածին, ոչ էլ այն խոսակցություններին, որ նավի անձնակազմը անփութություն է ցուցաբերել:

Թողնել պատասխան