Վանաձորում 55-ամյա կնոջը գտել են կախված. հայտնաբերվել է գրություն

0

Վանաձորի բնակարաններից մեկում 55-ամյա կնոջ դի է հայտնաբերվել: Այս լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության բաժնից և հայտնեցին, որ հունվարի 16-ին՝ ժամը 17:55-ին, ահազանգել են և հայտնել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում կինն իրեն կախել է:

«Մեկնած օպերատիվ խումբը  նշված բնակարանում հայտնաբերել են 1961 Մ.Օ.-ի դին՝ պտտաձողից  կախված վիճակում»,-հայտնեցին ոստիկանությունից, հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով նշված քաղաքացու բնակարանում գրություն է հայտնաբերվել: Մ.Օ.-ն խնդրել է  իրեն փորձաքննության չուղարկել:

Թողնել պատասխան