Զոմբիի համաճարակը 100 օրում կոչնչացնի մարդկությունը: Գիտնականներ

0

Զոմբի ապոկալիպսիս սկսվելու դեպքում մոտ 100 օրից մարդկության թվաքանակը կկրճատվի մինչեւ 100-200 մարդ՝ սա այն սահմանային նիշն է, որի դեպքում մոլորակի վերաբնակեցումն անհնար կդառնա։ Նման եզրակացության են հանգել Journal of Physics Special Topics ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները։

Լեսթերի համալսարանից Ջեյմս Մուրը ու նրա գործընկերները որոշել են, որ «զոմբիապոկալիպսիսի» զարգացման արագությունը երկու գլխավոր չափանիշերից է կախված՝ թե ինչ արագությամբ ու ինչ հավանականությամբ է իրականանում զոմբիֆիկացումը զոմբիների հետ շփումից հետո, ու նման «կենդանի հանգուցյալների» կյանքի տեւողությունից։

Մուրն ու նրա թիմը իրենց սցենարն են մշակել, այս երկու չափանիշերի հիման վրա մոդելավորելով 14-րդ դարում Միջնադարյան Եվրոպայում բռնկված ժանտախտի՝ «սեւ մահվան» համաճարակը։

Նրանց սցենարում զոմբիի կծելու ժամանակ վարակի փոխանցումը տեղի էր ունենում 90 տոկոս հավանականությամբ, իսկ նման «անհատները» ապրում էին մոտ 20 օր, մահանալով քաղցից ու ծարավից։ Երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը համապատասխանում է իրական ցուցանիշներին՝ մոտ 7․5 մլրդ մարդ։

Զոմբիների տարածման մոդելը հաշվի է առնում երկրների միջեւ սահմանների գոյությունը ու մոլորակի անհամաչափ բնակեցումը։

Հաշվարկները ցույց են տվել, որ խիտ բնակեցված տեղանքում նույնիսկ մեկ վարակված մարդը բավական է, որպեսզի մոտ 20 օրում զանգվածային համաճարակ առաջացնի։ 100 օրից Երկրի վրա կապրի ընդամենը 181 մարդ ու մոտ 190 մլն զոմբի։

Նույնիսկ եթե մարդիկ փախուստի դիմեն «զոմբիապոկալիպսիսով» համակված տարածքներից, միեւնույն է վարակը կհաղթի նրանց՝ 100 օր անց Երկրում կմնա մոտ 273 մարդ ու մոտ մեկ միլիոն «կենդանի հանգուցյալ»։

Այսինքն երկու դեպքում էլ մարդկությունը դատապարտված կլինի կործանման։

«Զոմբի ապոկալիպսիսը» աշխարհի վերջի ֆանտաստիկ սցենար է, որի դեպքում մարդկությունը կործանվում է վիրուսի կամ բակտերիայի սրընթաց տարածման հետեւանքով։ ԻՆֆեկցիան փոխանցվում է, երբ զոմբին կծում է մարդուն։ ՉՆայած իրադարձությունների զարգացման նման սցենարը խիստ հիպոտետիկ բնույթ ունի, բայցեւայնպես բժիշկնեը նման սցենարների օգնությամբ գնահատում են մահացու վտանգավոր հիվանդությունների տարածման հետեւանքները ու մշակում դրանք վերացնելու մեթոդները։ Զոմբի ապոկալիպիսիսի սյուժեն հաճախ է գործածվում ֆիլմերում։

Թողնել պատասխան