Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած անձը կհուղարկավորվի անանուն գերեզմանոցում

0

Անկարայում Ռուսաստանի դեսպանին սպանած Թուրքիայի ոստիկանության նախկին աշխատակից Մևլյութ Ալթընթաշին, որը ոչնչացվել է սպանությունից հետո, կհուղարկավորեն անանուն գերեզմանոցում, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ մարդասպանի դին արդեն 24 օր է գտնվում է դիահերձարանում։ Հարազատները հրաժարվել են վերցնել նրա աճյունը։ Այս կապակցությամբ այժմ ընթացակարգային հարցեր են լուծվում, որից հետո Ալթընթաշի դին կփոխանցվի քաղաքապետարանի ներկայացուցիչներին հուղարկավորման համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում՝ ցուցահանդեսի ժամանակ։

Թողնել պատասխան